Սահմանային ռեժիմի խախտման համար «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքից բերման են ենթարկվել 2 քաղաքացի, նրանց մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք

2 sahmanakhaght

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ եղել է 16 մմ տրամաչափի թվով 24 փամփուշտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նույնպես նույն տարածքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և նույն ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի մեկ այլ բնակիչ՝ 21-ամյա Հովհաննես Խ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ առկա են եղել 12 մմ տրամաչափի թվով 21 փամփուշտ։ Հովհաննես Խ-ն նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը նույնպես հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն և Հովհաննես Խ-ն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել զենքի օրինականության հավակնության վերաբերյալ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…