Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը

Khajakyani neroghutyuny

Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:

Հայտնի է, որ ՀՔԾ-ը քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը եւ քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:

Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը եւ ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարեւոր է շեշտել նաեւ այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել Կամազների փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:

Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, եւ նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլեւս չենք ունենա:

https://www.facebook.com/1405208089/videos/10217975517045258/

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…