Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ՝ տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով

Meghri

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10։00֊ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։
Համայնքապետարանից կոչ են անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
«Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…