Մենք չենք կարող ունենալ որեւէ անհանգստություն՝ կապված ֆիզիկական անձի գործունեության հետ. Գեւորգյան

Ucom-i miavorumy

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բիլայն Արմենիա» եւ «Յուքոմ» ընկերությունների հնարավոր միավորմանը, նշեց, որ չի կարող ասել՝ այդ դեպքում սակագնի բարձրացում կլինի, թե ոչ:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ եւ ՏՄՊՊՀ՝ ցանկություն հայտնելով իր ապրանքանիշը («Բիլայն») վաճառել «Յուքոմ»-ին: ՏՄՊՊՀ-ն պետք է ըստ կարգի իր եզրակացությունը տա 90 օրվա ընթացքում։

«Ըստ փորձի՝ համակենտրոնացումից հետո եղել են գների բարձրացում, տեղեր կան՝ իջեցում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչով է պայմանավորված երկու ընկերությունների միավորումը, Գեւորգյանը պատասխանեց. «Սեփականատերերը հիմնավորում են, բայց դա ավելի լավ է իրենցից հարցնեք։ Ես կներկայացնեմ պաշտոնական այն դիրքորոշումը, որն իրենք մեզ ներկայացրել են։ Այն կապված է առաջին հերթին ծախսերի կրճատման հետ, որովհետեւ հաշվի առնելով, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, քանի որ հաճախորդների քանակը տրասֆորմացվում է՝ բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ, իսկ այդտեղից գումարի հավաքագրումը շատ ավելի քիչ է։ Այդ պատճառով ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայել»։

Հարցին՝ իշխանությունները հաշվի առնում են, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի մեծ մասը պատկանում է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, ով այժմ կոռուպցիայի գործով է անցնում, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ չգիտի, թե իշխանություններն ինչ ունեն իրենց օրակարգում. «Ես մաս չեմ կազմում գործադիրի, մենք օրենքով ստեղծվող ինքնավար մարմին ենք ու գործում ենք բոլորից անկախ։ Մենք չենք կարող ունենալ որեւէ անհանգստություն՝ կապված ֆիզիկական անձի գործունեության հետ, կամ այլ չափանիշներով։ Մենք պետք է պահենք մեր ինքնավարությունը եւ որոշումներ կայացնենք՝ զուտ տնտեսական մրցակցությունից ելնելով»։

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…