Լապշինը կանխատեսել է, թե երբ կավարտվեն Արցախի վրա ադրբեջանական կողմի հարձակումները

Lapshin

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում այսօր կրկին սաստկացած մարտերին, կանխատեսում է արել, որ հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու:

«Դեռևս օրեր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին հուսահատ ցանկությունն ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է: Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կմ դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն, հարձակումները կդադարեն: Այդ ժամանակ հայկական զորամասերը հակագրոհի կգնան և կվերադառնան նախնական գիծ: Հոկտեմբերի 11-12-ն արդեն, կարծում եմ, պատերազմն ամբողջովին կավարտվի և կողմերին հրադադար կպարտադրեն»,- գրել է բլոգերը:

Վերջինս հույս է հայտնել, որ այդ ժամանակ հայ զինվորականները ոչ միայն կվերադառնան սահմանի նախնական գիծ, այլև ռազմավարական կետեր կգրավեն հենց Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի և Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…