Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին

Hnastani despan

Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:

«Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ — զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում :
Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…