Պուտինը հայտնել է Հայաստանի նկատմամբ ՌԴ ստանձնած բոլոր պարտավորություններին հավատարիմ լինելու մասին

Putin

Ռուսաստանը մշտապես կատարել, կատարում և կատարելու է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:

«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի առջև մենք ունենք որոշակի պարտավորություններ՝ այդ պայմանագրի շրջանակներում: Սակայն ռազմական գործողությունները, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են, տեղի չեն ունենում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը , ապա մենք միշտ կատարել, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները: Ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետի հետ մշտական անմիջական աշխատանքային շփման մեջ ենք, Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ՌԴ նախագահը:

 

https://www.facebook.com/lurer1tv/posts/799856994186871?__cft__[0]=AZVsp_h_KoaRl2E11B6ImEE0oQsLOSzYyh-6icV9r5kAjkIVygKFSH8gh1gfE1I7z7IM3HcMpviHes6D_yY7ocO_03HaCfLSGWiY9dfkzRpwn1r4SgSxAP7Y7bwIJsBJgSt2mXa0qlCZXVLgsr3W59wtK7AaqjsoQVUu6b284MST_bOAj2wNeEiHfnds4ISsF1XtdiOqd9bwOWEP-IY0PemK&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…