Պետք է կանխել Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների մուտքը. Ռուսաստանի գլխավոր դատախազ

dataxaz

Պետք է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների և վարձկանների մուտքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք 25 տարի շարունակ միահամուռ ուժերով մեխանիզմներ ենք ստեղծել, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու չենք կարող թույլ տալ, որ դրանք խարխլվեն… Հիմա առաջնահերթ է պաշտպանել մարդկանց, ապահովել նրանց՝ անվտանգության, խաղաղ կյանքի իրավունքը: Պետք է ցանկացած միջոցով կանխել հակամարտության գոտի ահաբեկիչների, վարձկանների ու այն անձանց մուտքը, ովքեր հարստանում են զենքի անօրինական վաճառքի ու ահաբեկչական ակտերը ֆինասնավորելու միջոցով»,-հայտարարել է նա:

 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…