Ստիպված եմ մեկ անգամ էլ ասել, կներեք, եթե կտրուկ հնչի. Բաբկեն Թունյան

Ktruk
Ստիպված եմ մեկ անգամ էլ ասել, կներեք, եթե կտրուկ հնչի։
Արդեն մի քանի անգամ հայտարարվել է, որ ամենաճիշտը դրամական փոխանցումն է՝ Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի ֆիննախի հաշվին, կամ Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամին։
Պարզ է, որ շատերը շարունակում են անկեղծ մղումներով տարբեր ապրանքներ ուղարկել Արցախին։ Կամ փորձում են։ Դա այնքան էլ ցանկալի չէ, բայց բնական է, ու խորին շնորհակալություն այդ մարդկանց։
ԲԱՅՑ
Հրապարակային հայտարարել, թե ԲԱՆԱԿԻՆ այսինչ բաներն են պետք ու կոչ անել օգնել, դա առնվազն սխալ է։
Հիշեցնում եմ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կետերից մեկը, որի համաձայն՝
❗️Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆՈՂ հաղորդումների հրապարակումը:
Բանակի ղեկավարությունը ամենից լավ գիտի՝ բանակին ինչ է պետք, և ինչպես լուծել խնդիրները։ Մենք, եթե ցանկանում ենք օգուտ տալ, կարող ենք գումար փոխանցել, որը ըստ նպատակի ճիշտ կօգտագործվի։
Եվ ուրեմն, եթե այսքան ասելուց հետո մարդ շարունակում է ինքնագլուխ կոչեր անել, ու իրեն ռազմական գործի խոշոր մասնագետի տեղ դրած՝ սոցցանցերում դատողություններ է անում, զգուշացնելուց հետո էլ չի խրատվում, ուրեմն…
Ուրեմն մտածելու տեղ ունենք։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1898036990337242?__cft__[0]=AZUmpRGDLbBiLkGYolLmUphUxMPxaDDaeR2b9NSrrFLjVMhI5e58xKJQSscJnmMRVGPXtaINAZFB8QmbvM_7_H0bOthIr7LLCBpqNx1hA_-O-q9YLxpYn3Z9kvIO-uGjc0uQSbeYNcEhFq-0gX6ehEXS&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…