Գյումրու ավագանին 20 մլն դրամ հատկացրեց «Հայաստան համահայկական հիմնադրամին»

Balasanyan

Գյումրու ավագանու այսօրվա նիստը սկսվեց խոնարհումի և մեկ րոպե լռությամբ Արցախում նահատակված քաջերի հիշատակը հարգելու արարողությամբ:

Ավագանու օրակարգային հարցերի թվում առաջնային էր «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին միանալու հարցը:

Ավագանու միաձայն որոշմամբ, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին 20 մլն դրամ կփոխանցվի: 10 մլն դրամն Արցախի կարիքներին, 10 մլն դրամը՝ անպայման Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնմանը կուղղի Գյումրին:

«Սկզբում 10 մլն էինք նախատեսել, հետո որ եկեղեցու ավերումը եղավ, ևս 10 մլն ավելացրեցինք: Հիմա անպայման մենք այնպես ենք անելու, որ էդ 20 մլն-ից 10 միլիոնը գնա հենց եկեղեցուն: Հիմնադրամի հետ կխորհրդակցենք, կհասկանանք, թե ինչպես ենք այդ գումարը փոխանցելու: Եթե պետք է, Շուշիի քաղաքապետարանին կփոխանցենք, եթե ասեն՝ հիմնադրամին, ուրեմն հիմնադրամին կփոխանցենք»,- հստակեցրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Եվս 50 մլն դրամ հիմնադրամին փոխանցել է «Գյումրի գարեջուր»-ը: Բալասանյանն ասաց՝ այս օրերին, երբ կենաց ու մահի կռիվ է մղվում, շատ գյումրեցիներ են առանց բարձրաձայնումների մեծ գումարներ փոխանցել: Դա բոլորի պարտքն է: «Բայց ես մեկ անգամ ևս բոլորիդ հորոդորում եմ, որ թեկուզ 1000 դրամ փոխանցումներ անեք հիմնադրամին, մեր դիրքերին: Սրանով յուրաքանչյուրրդ մասնակից եք դառնում հսկայական գործին, որ արվում է: Ձեր շրջապատում էլ բոլորին կոչ արեք: Բոլորին: Ուղղակի խնդրում եմ»,- ասաց Բալասանյանը:

 

 

 

armtimes.com

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…