
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: ՊԲ
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193113522329436?__cft__[0]=AZV2osoKyzMbuAviPCzGbsw3f4vDf7qj7lAu4CQLGcilCnBIz-kx4VQBaZr1rpFPXm6b1k4vsxD0_j7aLR6KMu9Sw5DmRVHhhtEvgfErFCVtYzYyHjI3QzsOQS1djGB8DSSjJPfQXiXslX6X1Lo_C3ejl1HLokfLi6IFWP2XiGCftTqa5FQwJHauGuPVd2sFrl4H-7xbYyFuZvMTB105VIvv&__tn__=%2CO%2CP-R
