Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում. Լաշա Դարսալիայի հայտարարությունը

Lasha

 Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես, Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ:

Նա նշել է, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին:

Փոխնախարարը հավելել է, որ միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում ՝ առևտրային բեռների, փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին` ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին, լիովին համապատասխան:

Լաշա Դարսալիան նկատել է, որ, այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել է տեղեկատվության շահարկումները, իբրև թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով:

Նա ընդգծել է, որ կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները: «Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում, Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության  (ICAO)- ի առջև»,- նշել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը:

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…