Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Եթե մեկ բառով՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ . Բաբկեն Թունյան

Tntesutyun
Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր❗️
«Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ ❗️30 տարի մարման ժամկետով❗️ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:
Պահանջարկը ❗️2.5 անգամ գերազանցել է առաջարկը❗️՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս:
Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ:
📌 Գիտե՞ք սա ինչ է նշանակում։
Եթե մեկ բառով՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։
Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ։ Ու սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն։
Հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը!! Ընդ որում, պատրաստ է 2.5 անգամ ավելի շատ տալ, քան այդ պահին պետությունը ցանկանում է վերցնել։
Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա: Այլ կարծիք ունեցող ու հույսը դրա վրա դրած որոշ երկրներ սխալվել են իրենց հաշվարկների մեջ։
Եթե պետք լինի, էլի պարտք կվերցնենք։ Եթե պետք լինի, կթողարկենք համահայկական պարտատոմսեր։ Եթե պետք լինի կթողարկենք հավերժական պարտատոմսեր։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դրամի։ Եվ կուղղենք դա մեր հաղթանակին ու հաղթանակից հետո զարգացմանը։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1903037159837225?__cft__[0]=AZVikCUkYAUn4MMXB4pxQCg5aYwGIAqS1fDjGOWb9JkYasS5UPIbR1ccTOPXRr1lkk9mJUaWNpX1K9K3PzUY5YeLB28QY069zhD3NDmUYHCLLsv1KnqOYwKpu12toNIbm9CMwN5lG4DYTYK_ZuHMRpRW4ZBp0tiJPxLc7OXAmRhRVjuNxm8_yNExuecLmERODqOz7JEfpKLGKGPXpeFtL7J2VC8Htr_qWNKQClIgVqkoFOCep4hGueoobh6jrgK6BD0&__tn__=%2CO%2CP-y-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…