Թուրքիան 20 րոպե օդում է պահել Հունաստանի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը` հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ

Odum e pahel

 Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե շարունակ պահել են թուրք-իրաքյան սահմանին՝ Մոսուլ քաղաքից հյուսիս՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ՝ չնայած, որ համապատասխան թռիչքի իրականացումն ավելի վաղ հաստատել էին:
Ինքնաթիռում եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հունական ERT հեռուստաընկերությանը հղումով:
«Այս գործողությունը դուրս է բարիդրացիական հարաբերությունների գաղափարի շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն էր վերջին 22 տարվա ընթացքում: Այցի ավարտից հետո ինքնաթիռը թռել է Իրաքից:
«Թուրքական իշխանությունները տեղեկացվել են հատուկ օդանավի չվերթի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, սակայն սահմանին մոտենալու պահին այն չեղարկել են: Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը և պտույտներ կատարել մինչ խնդրի լուծումը: Ընդ որում, վառելիքի անբավարարության ռիսկ է առաջացել»,- գրում է աղբյուրը:

 

auroranews.am

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…