Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

Hunastan Hayastan

Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
🔴ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զոհրաբ Մնացականյանի և Նիկոս Դենդիասի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժ. 12։05-ին, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:50-ին:
Ժ. 12:05-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժ․ 12:50-ին՝ համատեղ մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2020թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…