Ինչպես երևում է, առաջիկա օրերին մեր օրական դեպքերի քանակը կանցնի 1000-ի շեմը. Գիորգի Գախարիա

Covid Georgia

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ ընդունվել է որոշում ՝ հոկտեմբերի 16-ից, մայրքաղաքաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակել ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից: Վարչապետի խոսքով՝ սա հնարավորություն կտա դանդաղեցնել վարակի տարածման արագությունը:

Ինչպես երևում է, առաջիկա օրերին մեր օրական դեպքերի քանակը կանցնի 1000-ի շեմը, և միակ ելքը մասնակի սահմանափակումներն են,- հայտարարել է Գախարիան:

Գախարիան նշել է նաև, որ բոլորն ունեն իրենց բաժին պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը տարածվում է կառավարության, իշխանության, մասնավոր և պետական կազմակերպությունների վրա:

Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 919 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 14.440 է: Այս մասին գրում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքը: 

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…