Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները դիմել են իշխանություններին՝ ճանաչելու Արցախը

Fransia

Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավոր դիմել է իշխանություններին՝ անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ տեղեկացնում է Լը Ֆիգարո-ն:

Պատգամավորները «Առաջ, հանրապետություն», Հանրապետական, «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից են: «Հայ ազգաբնակչության բնաջնջմանը սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»,- նշված է նրանց ստորագրած բանաձևի տեքստում։

 

1lurer.am

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…