Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ

lusine

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ մենակ չի մեկնում: «Տեղում կերևա, թե ով ուր է գնալու: Կարծում եմ՝ անվտանգ չէ այս մասին մանրամասներ ներկայացնելը: Հնարավոր է՝ խնամենք վիրավորներին: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Ավելի վաղ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել էր. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։

Մենք գնացինք, մենք զիջելու հայրենիք չունենք: Լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք, սիրում եմ բոլորիդ»,-շեշտել է նա ու օգտագործել #հաղթելուենք հեշթեգը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…