Ջեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով. Հրանտ Տէր-Աբրահամեան

razmachakat
Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումով։
 Ջեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով։
Ճակատում կարևոր փոփոխություններ կան՝ ոչ թե տարածքայինը նկատի ունեմ, այլ ուժայինը, որն առավել էականն է։
Արդեն կարող ենք ասել, որ գլխավոր՝ Լաչինի ուղղությամբ թուրքերի հարձակումը ձախողվեց։ Լաչինի ճակատամարտում, որի մասին խոսում էինք՝ հաղթեցինք։
Այս ուղղությամբ այժմ վիճակը բերված է բալանսի։ Բայց հոգուտ մեզ բալանսի, քանի որ իրենց հարձակումն է սպառվել, իսկ մերը դեռ առջևում է։
Մյուսը Շուշիի ուղղությունն էր, որտեղ փորձեցին ոչ կանոնավոր ուժերով ու մեթոդնեևով գործել։ Նաև հոգեբանորեն ազդել։ Այստեղ նույնպես վիճակը կայունացվում է, և գործողությունը ձախողվում։
Հիմա թեժ կետը Մարտունու ուղղությունն է։ Այստեղ նույնպես պետք է կայունացնենք ու բալանսի բերենք։
Եթե դա հաջողվի, ապա հարավային ուղղությունն ամբողջապես կկայունանա։
Ամեն դեպքում գլխավոր վտանգը՝ Լաչինի ուղղությամբ, չեզոքացվել է։
Պատերազմը համակարգ է՝ հնարավոր չէ հակագործողություն առանց գործողության չեզոքացման։ Սկզբում պետք է բալանսի բերել վիճակը։
Հետագայում՝ գործողության ուժի սպառմամբ, հակագործողության ժամանակն էլ կգա։ Անհրաժեշտ է դեռ ժամանակ և կուտակում։
Կան դեռ վտանգներ նաև իրենց կողմից։ Հատկապես, եթե, Մարտունու ուղղությամբ հաջողվեն։ Կան դեռ չօգտագրծված քայլեր։ Բայց հիմնական պլանը՝ հյուսիսից և հարավից թևանցիկ հարվածներով՝ կտևել Հայաստան֊Արցախ հաղորդակցությունն՝ արդեն չի գործում։
Եվ գալու է հատուցման պահը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…