Մեջբերումներ Ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրի՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքից . azatutyun

asulis

Մեջբերումներ Ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրի՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքից 👇

✅ Այսօր զորահավաքային պերոցեսը բնականոն ընթանում է. «Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, և սկսում ենք մարզումներ իրականացնել, երևի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել

✅ Ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է։

✅ Երբ ակտիվ մարտական գործողություն է գնում, ապա այդտեղ հնարավոր չի իրականացնել հերթափոխ։ Եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, շնչելու ժամանակ չունես, զորք չես կարող այդտեղից հանել ու փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու հրաշքով կարոողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանել, ապա նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ այն զորքը։ Որքան էլ հոգնած լինի հին զորքը, ինքը տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդն ինչ էր ուզում անել եւ ինչոը չստացվեց։ Նոր զորքը պիտի ադապտացվի. ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Հնարավոր թեթեւ մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր։ Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել

YouTube 👉 https://youtu.be/v4CmOSgiBXA

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…