Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

Vochnchacrel en

Նախօրեին ՝ նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի: Ինչպես հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը,  ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարի պահից ի վեր:

«Սիրիական զինված ընդդիմության» ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ապստամբների կողմից Սիրիայում վերահսկվող վերջին նահանգի` Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման մարզական ճամբարը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից` որպես շարունակություն նախորդ ամսվանից սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների:

Ռուսական հարվածները թուրքամետ զինյալների ուղղությամբ ակտիվացել են վերջիններիս` Հարավային Կովկաս տեղափոխվելու և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Ադրբեջանին աջակցելու լուրերի ֆոնին:

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…