Թուրքմենստանում պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով.

Kanach grichner

Թուրքմենստանի իշխանությունները հարկադրել են դպրոցների ուսուցիչներին գրել նույն գույնի՝ կանաչ գրիչով, գրառումներն էլ անել միատեսակ՝ կրկին կանաչ նոթատետրում:

Դատելով տեղական հեռուստաընկերության ռեպորտաժներից՝ թուրքական գորգերի ավանդական նախշերը հիշեցնող գույնը լայն տարածում ունի և ոչ միայն դպրոցներում: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումներում բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, պատգամավորներն ու մարզպետները գրառումներն անում են նույն՝ կանաչ գրիչով՝ կանաչ նոթատետրում:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը միաժամանակ արձանագրել է՝ գրիչները միայն գույնով են նման, դրանց գինը, սակայն, խիստ տարբերվում է՝ տիրոջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…