Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ. razm info

Gyugheri mot

 Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին:
Հոկտեբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում դիրքերը փորվել են համեմատաբար վերջին ժամանակաշրջանում: Հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50մ հեռավորության վրա:
Ըստ էության այս դեպքում ևս սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան:
razm.info

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…