ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ

Mher

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են»,- ասել է Գրիգորյանը:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ—ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…