Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանը. Աբրահամյան

Gor

 ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելությունից զրկելու միջնորդություններով ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար: Ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քանի որ տիկին Զզոհրաբյանը առիթը բաց չի թողնում այս ապատեղեկատվութունը անհիմն կերպով շարունակաբար կրկնել, ստիպված ենք հիշեցնել, որ նախ՝ ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե հիմնավորումներ ու ապացույցներ գտնող չէ և ի տարբերություն տարատեսակ գրավոր հանձնառություններով իրենց կաշկանդող անձանց՝ հրահանգներով, հանձնարարություններով չի առաջնորդվում և իր գործառույթներն իրացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների, իսկ քրեական վարույթների շրջանակներում՝ նաև քրեադատավարական ընթացակարգերի և ապացույցների, փաստական տվյալների համակցված ամբողջականության գնահատման հիման վրա»,- գրել է նա:

Նա կոչ է անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու, դա քաղաքական նպատակներին ծառայեցնելու գործելակերպից, մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…