ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

her

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է:

Պուտինն Ալիևի հետ զրույցում ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը: Ըստ աղբյուրի, Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:

Related Posts

Վալենտինա Մկրտչյան․ «Մենք ստեղծել էինք ազատ շփման միջավայր, բայց ստիպված եղանք պայքարել այն պահպանելու համար»

ԱՄՆ-ում բնակվող իրավաբան, Երևանի «Միմորենա» լատինո ակումբի նախկին սեփականատեր և տնօրեն Վալենտինա Մկրտչյանը պատմում է ակումբի գործունեության, իր նկարագրած ճնշումների և այն պատճառների մասին, որոնք նրան ստիպեցին փակել տարիներով զարգացրած…

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…