Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը

Rd n meknabanel e

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը՝ հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Անկարայի այդ քայլը՝ հայտարարելով, որ այդ հրամանագրի նախագիծը Թուրքիայի խորհրդարան ներկայացնելը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է:

«Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիտորինգային կենտրոնի ստեղծումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»,- ասել է Կրեմլի խոսնակը և նշել. «Ադրբեջանի տարածքում գործելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ: Դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգ է: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է»:

Էրդողանը նոյեմբերի 11-ին ասաց, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող կենտրոնի ստեղծման վերաբերյալ, իրենք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ Պեսկովը հաղորդել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում հիմնված դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Վալենտինա Մկրտչյան․ «Մենք ստեղծել էինք ազատ շփման միջավայր, բայց ստիպված եղանք պայքարել այն պահպանելու համար»

ԱՄՆ-ում բնակվող իրավաբան, Երևանի «Միմորենա» լատինո ակումբի նախկին սեփականատեր և տնօրեն Վալենտինա Մկրտչյանը պատմում է ակումբի գործունեության, իր նկարագրած ճնշումների և այն պատճառների մասին, որոնք նրան ստիպեցին փակել տարիներով զարգացրած…

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…