ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

Carukyan

Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Հարգելի’ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում:

2020թ. հունիսի 16-ին ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել էր պատգամավորական աձեռնմխելիությունից:

Related Posts

Վալենտինա Մկրտչյան․ «Մենք ստեղծել էինք ազատ շփման միջավայր, բայց ստիպված եղանք պայքարել այն պահպանելու համար»

ԱՄՆ-ում բնակվող իրավաբան, Երևանի «Միմորենա» լատինո ակումբի նախկին սեփականատեր և տնօրեն Վալենտինա Մկրտչյանը պատմում է ակումբի գործունեության, իր նկարագրած ճնշումների և այն պատճառների մասին, որոնք նրան ստիպեցին փակել տարիներով զարգացրած…

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…