Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը. Լավրով

lavrov

Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները Միջազգային կարմիր խաչի կոմիտեից (ՄԿԽԿ) անմիջապես հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հույս ունենք, որ կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, ամենից առաջ Միավորված ազգերի կազմակերպության կառույցները: Ես նկատի ունեմ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում սուր կերպով ծառացած են նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Եվ այստեղ իր դերը կարող Է խաղալ ՅՈւՆԵՍԿՕ-ն»,-ասել Է նա լրագրողներին:

Նա նշել Է, որ ՄԿԽԿ-ն վաղուց ներկա Է տարածաշրջանում եւ նրա փորձը կարող Է օգտակար լինել մյուս կազմակերպությունների համար: «Ես կարծում եմ, որ մարտական գործողությունների դադարացումն այս պայմանավորվածությունների հիման վրա, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ Է բացում Միջազգային կարմիր խաչի կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա Է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղը»,-ասել Է Լավրովը լրագրողներին: Նրա խոսքով՝ ՄԿԽԿ-ն կարող Է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետեւանքները հաղթահարելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…