Թուրք հեռուստահաղորդավար․ «Ադրբեջան զորք ուղարկելն ուժի ցուցադրում է Հայաստանին»

Haghordavar

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու վերաբերյալ որոշման նախագիծը նախօրեին ներկայացվել էր երկրի խորհրդարանի քննարկմանը։

Ըստ այդ որոշման՝ թուրքական զինուժը ներգրավված  է լինելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում:

Թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Մեդիահարթակ» ծրագրի հաղորդավարուհի Այշենուր Արսլանը, անդրադառնալով թուրքական իշխանությունների նման մտադրությանը, սկանդալային հայտարարություններ է արել։

Նա, քննադատելով թուրքական իշխանությունների հիշյալ որոշումը, նշել է, որ իր կարծիքով դա Թուրքիայի իշխանությունների կողմից ուժի ցուցադրում է Հայաստանին և թուրքական զորքի ներկայություն Ադրբեջանում։ 

Արսլանը նաև անդրադարձել է Թուրքիայի հասարակության շրջանում ազգայնականության ակտիվացմանը՝ ասելով․ «Եթե ազգայնականությունը ծայրահեղանա, ապա դեպքերն այլ ուղղությամբ կընթանան։ Այդ միտումը սնուցելու, ընդդիմադիր կուսակցություններին լռեցնելու համար էլ մենք զորք ենք ուղարկելու Ադրբեջան»։

Արսլանը, խոսքն ուղղելով հաղորդման հյուր, իրավաբան Ջելալ Ուլգենին, հռետորական հարց է տվել․ «Ես ամեն դեպքում երազ չեմ տեսնում, չէ՞»։  

Ի պատասխան հաղորդավարի հարցին, Ուլգենը հայտնել է, որ Արսլանի նման տեսակետը կապված է նախկինում Թուրքիայի նմանատիպ սցենարային զարգացումների հետ։

Ուլգենի համոզմամբ՝ Ադրբեջան զորք ուղարկելու որոշման նախագիծը խորհրդարանին ներկայացվելուց առաջ նախ պետք է դրա մասին տեղեկություն հաղորդվեր նաև Թուրքիայի քաղաքացիներին, ինչն իր գնահատմամբ՝ նորմալ չէ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…