Թուրքիան սիրիացի գրոհայիններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում

ahabekichner

 Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտնում  է, որ Թուրքիայի հետախուզությունը թուրքամետ «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական երկու խմբավորումների առաջնորդներին առաջարկել է վարձկաններին ու նրանց ընտանիքներին բնակության համար տեղափոխել  Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Инфотека24-ը:

 

Թուրքիան նման առաջարկով դիմել է թուրքմեն գրոհայիններին այն պատճառով միայն, որ ըստ Թուրքիայի՝ վերջիններս  ծագումով կովկասյան այդ տարածաշրջանից են:

 

Հավելենք, որ Սիրիայի հյուսիսային քաղաքներից ու Աֆրինից հավաքագրված և Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինների թիվը հասնում է 4000-ի: Նրանց ղեկավարում են Թուրքիայի բանակն ու թուրքամետ զինյալները: 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…