Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային նշանակություն ուներ. Փաշինյան

Myunkhenyan banakcutyunneri masin

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջադարձային նշանակության է համարում Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն: 2018թ. մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարևոր արդյունքն է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ երկրորդ ամենակարևոր արդյունքն այն է, որ ինքը իրականացրել է հայ ժողովրդին տված կարևորագույն խոստումներից մեկը: «Ես ասել եմ, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որևէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի էությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպման արդյունքում շատ կարևոր բան է տեղի ունեցել: «Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»,- ասաց Փաշինյանը: Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/563818584215195/

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…