Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը հինգշաբթի օրը Իդլիբում ուղղակի մասնակցություն են ունեցել մարտերին

Rus Turqakakan archakatum

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը հինգշաբթի օրը Իդլիբում ուղղակի մասնակցություն են ունեցել մարտերին, որտեղ սիրիական ընդդիմության ջոկատները փորձել են նախագահ Բաշար Ասադի բանակից գրավել ավելի վաղ կորցրած տարածքները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երբ սիրիական ընդդիմությունը թուրքական հրետանու օգնությամբ կարողացել է սիրիական բանակի պաշտպանությունը ճեղքել, ռուսական Սու-24 ինքնաթիռները կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ: Հարվածի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են:

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանյուել Մակրոնն առաջարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին միասին հանդիպել՝ քննարկելու սրված իրավիճակը Սիրիայում: Հինգշաթբի երեկոյան նրանք հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…