ՌԴ նախագահը ստորագրել է առանց մաքսատուրքի ՀՀ-ին նավթային խեժ մատակարարելու արձանագրության վավերացման մասին օրենքը

navtayin xej

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…