Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին

Xosnak

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքվելու Մանուկյանի առողջական վիճակով:

«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր, ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը:

Նոյեմբերի 23-ին  Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…