Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

heros

 Արցախյան այս պատերազմում Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը մահացել է։ Ցավալի լուրը հայտնում է Սարդարապատի համայնքապետարանը։ 

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։ Աստված հոգիդ լուսավորի․․․»,- ասված է համայնքապետարանի հայտարարության մեջ։ 
Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ։

Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոս» բարձր կոչմանն է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 4-ին՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Դավիթը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Նրա շնորհիվ Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացել է ոսկե մեդալ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…