Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի.

ajakc

Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին։

✅ Հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար:

✅ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է։

📌 Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

📌 Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

ℹ Միջոցառման իմաստով հյուրընկալվող չի համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։

#ArmGov

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…