29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի. գործը դատարանում է

brnutyun

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հու­լի­սի 26-ին՝ ժա­մը 11:15-ի սահ­ման­նե­րում, Վա­նա­ձոր քա­ղա­քին հա­րա­կից ան­տա­ռում 36-ամյա տղամարդը 29-ամյա կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ է կա­տա­րել վերջինիս նկատմամբ:

Բա­ցի այդ, ձեր­բա­կա­լու­մից հե­տո՝ 2020թ հու­լի­սի 28-ին՝ ժա­մը 20:40-ի սահ­ման­նե­րում, ձեր­բա­կալ­ված­նե­րին պա­հե­լու վայր տե­ղա­փոխ­վե­լիս՝ 36-ամյա տղամարդը քննչա­կան վար­չութ­յան վար­չա­կան շեն­քից փորձել է դիմել փա­խուս­տի, սա­կայն իր կամ­քից ան­կախ հան­գա­մանք­նե­րում հանցագործությունն ավարտին չի հասցրել.

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 139-րդ հոդ­վա­ծի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 1-ին մա­սով և 34-355-րդ հոդ­վա­ծի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մա­սով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…