Ռուսաստանի և Արցախի միջև օդային հաղորդակցության մոտալուտ մեկնարկ

avia

 Արցախի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը: Ստեփանակերտի օդանավակայանում Ռուսաստանից առաջին ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին: Այդ մասին հայտնել է Արցախի վարչակազմում РИА Новости-ի աղբյուրը:

«Հիմա երկու կողմերն էլ՝ մենք ու Ռուսաստանը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար, և հնարավոր է, որ Ստեփանակերտի օդանակավայանում աշխատանքը վերսկսվի մինչև տարեվերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև ուղևորափոխադրող թռիչքներ, որոնք, ինչպես սպասվում է, Լեռնային Ղարաբաղ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի մարզերից:

Մեկ այլ աղբյուր հաստատել է ծրագրերի հավաստիությունը: Նրա խոսքով՝ «Հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»:

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, թռիչքները հիմնականում իրականացվում էին դեպի Երևան և Բաքու: 90-ականների սկզբին՝ Ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայել է ռազմական կարիքների համար:

Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման 2012 թ., բայց Բաքվի սպառնալիքների պատճառով թռիչքներն այդպես էլ չեն մեկնարկել:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…