Հայտարարության մեջ ո’չ «Մեղրի» բառ կա, ո’չ էլ`«միջանցք» բառ. Փաշինյանը` «Մեղրիի միջանցք» հասկացության մասին

Meghri

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո տարածվող «Մեղրիի միջանցք» հասկացությանը, նշեց, որ այդ հայտարարության մեջ «Մեղրի» և «միջանցք» բառեր չկան:    

«Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Հայտարարության մեջ ո’չ «Մեղրի» բառ կա, ո’չ էլ` «միջանցք» բառ: «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ: Մեղրիի մասով «միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան` «տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»: Եթե մենք ապագային մասին պետք է մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը. կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում: Բայց հիմա շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա: Պատերազմի հետևանքները որոշակի հարցեր են առաջացրել զինվորների կեցության պայմանների հետ կապված ու հիմա կառավարությունն ակտիվ զբաղվում է այդ հարցերով:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է` ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվում ենք մենք արդյո՞ք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ոչ, չենք պատրաստվում և մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունները հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…