Կրեմլ. «Հույս ունենք՝ շուտով ազատ կարձակվեն Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները»

Kreml

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն: 

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել էին ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինին: 

Պեսկովն անդրադառնալով թեմային նշել է, որ իրենց դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ:

«Հուսոով ենք, որ երկխոսության միջոցով կհաջողվի միջադեպը հարթել: Մենք հույս ունենք, որ առաջիկայում, արդեն մոտ ժամանակում մեր լրագրողներն ազատ կարձակվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: 

Պեսկովի համոզմամբ՝ ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի ձերբակալված ռուս լրագրողներին օգնություն ցուցաբերելու համար:

Նա չի պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան այս միջադեպը գնահատո՞ւմ է որպես Թուրքիայի կողմից ոչ բարեկամական քայլ: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ձերբակալության հանգամանքները, դրա պատճառները»,- նշել է նա:

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…