«Իմ քայլը» հիմնադրամը և Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն են ցուցաբերում զինծառայողների ընտանիքներին

hogebanakan

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Արցախյան պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական դրության մեջ հայտնված ընտանիքներին, որոնք ունեն գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ընտանիքի անդամներ:
Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուներն իրականացնում են կարիքների գնահատում ու կազմակերպում մասնագետների հանդիպումներ մայրերի, ինչպես նաև ընտանիքների մյուս, հատկապես՝ կրտսեր անդամների հետ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները կապ են հաստատում աջակցության կարիք ունեցող և հաղորդակցության համար պատրաստ անձանց հետ, այցելում նրանց բնակարաններ:
Ընտանիքների հետ աշխատող Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանների թիմի անդամներն ասում են, որ պատերազմի ամենածանր հետևանքներից է զինծառայողների ընտանիքների հոգեկան առողջությունը։ Այս խնդրի անտեսումը կամ հետաձգումը կարող է լուրջ հետևանքներ թողնել նրանց կյանքի հետագա ընթացքի վրա, և հոգեբաններն իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակելու իրենց կողմից տրամադրվող հոգեբանական աջակցությունը՝ լինելով այդ ընտանիքների կողքին և կիսելով նրանց վիշտն ու հույզերը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…