Մեղադրանք է առաջադրվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

qreakan

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալը, թաքցնելով իր գլխարկում թմրամիջոց պահելու հանգամանքը, 2020թ. հոկտեմբերի 22-ին տաքսու վարորդի միջոցով փորձել է իր իրերի հետ միասին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ փոխադրել զգա­լի չա­փե­րով՝ 4,13 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հավաքել և ապօրինի պատրաստել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ նախքան ազատազրկման վայր տեղափոխվելը` իր անձնական օգտագործման համար: Սակայն նույն օրը՝ ժամը 15.45-ին, հիշյալ թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ երիտասարդի անձնական իրերը ռենտգեն սարքի միջոցով ստուգելու ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story