Ադրբեջանում զինծառայողների են ձերբակալել` ռազմական հանցագործության մեղադրանքով

dzerbakalel en

 Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ կրտսեր սերժանտներ Ռաշադ Ալիևին (Rəşad Əliyev) և Գարդաշխան Աբիշովին (Qardaşxan Abışov), շարքայիններ Արզու Հուսեյնովին (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաևին (Ümid Ağayev) ձերբակալել են պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար:

Կրտսեր սերժանտները մեղադրվում են Կովսականի (Զանգիլան) ուղղությամբ զոհված հայ զինծառայողների մարմինները պղծելու և այդ ամենը նկարելու ու տարածելու համար, իսկ շարքայինները` Մարտունու ուղղությամբ հայկական գերեզմանոցներում գերեզմանաքարերը ջարդելու, պղծելու և տեսանկարահանելու ու տարածելու համար:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները գործել են ռազմական բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` զոհվածների մարմինների պղծում, գերեվարված քաղաքացիական և զինվորական անձանց դիտավորյալ սպանություն ևն, որոնց լուսանկարներն ու տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:

Դրանցից էին, օրինակ, հոկտեմբերի 15-ին տարածված տեսանյութերը, որոնցից մեկում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ 

razm.info

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…