Այնքան կուտակված ատելություն կար այդ կնոջ մեջ. Շուշան Պետրոսյանը հաստատում է՝ միջադեպ է տեղի ունեցել

Shushan

 Ինչպես քիչ առաջ հայտնել էինք երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը։ Վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ 

 

Ըստ տարածված տեղեկության՝ Շ․Պետրոսյանը հայտնի, ճանաչված ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ով չհերքեց տարածված տեղեկությունը. «Մտա իմ տան կողքի խանութ՝ գնումներ կատարելու, ինչպես միշտ: Հայտնվեց մի կին և հայտարարեց, թե դավաճանները ինչ գործ ունեն մեր խանութում, ինձ անվանեց թալանչի, երկիրը ծախող, երկրորդ և երրորդ նախագահների ստրուկ, ասաց այնպիսի բաներ, որ ուղղակի շատ ամոթ է, և արդյունքում եղավ փոքրիկ միջադեպ»,- ասաց երգչուհին:

 

Ըստ վերջինիս՝ այդ միջադեպի մեղավորը միմիայն Նիկոլ Փաշինյանն է. «Ազգի մեջ ատելություն սերմանելով և պառակտություններ մտցնելով՝ ես չգիտեմ՝ ինչի հասավ ինքը: Անհարիր վերաբերմունք է, երբ դու մի երկրին այսքան սիրում ես ու նվիրված ես քաղաքին, հանգիստ մտնում ես քո փողոցի վրայի խանութը ու հանկարծ ինչ-որ մեկը մտնում է այդ խանութ ու այդպես անպատկառ է պահում իրեն: Այնքան կուտակված ատելություն կար այդ կնոջ մեջ, որ գուցե չէր էլ գիտակցում, թե ինչ է անում»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

 

Մեր այն հարցին, թե արդյոք այդ կնոջ մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածներ է հասցրել, պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ փոքրիկ միջադեպ է եղել և պետք է անդրադառնալ ավելի շուտ ատելություն սերմանելուն: Պետք է պատասխանատվություն կրեն այդ ատելությունը սերմանողները»,- եզրափակեց նա:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…