Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի բնակիչներին

ognutyun

Ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած մարդկանց և կարիք ունեցողներին: Օգնություն ստացել է ավելի քան հարյուր ընտանիք:  

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:

Մասնավորապես, Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 000 մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story