Թուրք պրոֆեսոր․ «Իրանը ԼՂ-ից հետո դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից»

Naxijevan

ին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։

Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ բացած Ադրբեջանի հաղթանակից հետո» տարածաշրջանում նոր հավասարում է ստեղծվում։

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գազատարի կառուցմամբ, որը բավարարելու է Նախիջևանի բնական գազի կարիքները, կվերականգնվի և՛ Նախիջևանի տնտեսությունը, և կապահովվի տարածաշրջան բնական գազի անխափան մատակարարումը։ 

Պրոֆեսորն ընդգծել է, որ հիշյալ գազատարի ծրագիրը ռազմավարական տեսանկյունից լուրջ նշանակություն ունի Թուրքիայի համար։  

Քյումբարօղլուն, հիշեցնելով, որ Նախիջևանը բնական գազը ստանում է Իրանից, ասել է․ «Նախիջևանը էներգետիկայի հարցում Իրանից կախում ունեցող երկիր էր։ Այն Թուրքիայի համար դեպի թյուրքական աշխարհ բացվող դարպաս է,  ինչպես նաև թյուրքական աշխարհի հետ միավորող դուռ»։ 

Նա կարևորել է նաև թյուրքական աշխարհի հետ կապի ապահովումն ու այս տարածաշրջաններում ազդեցիկ դերակատարման համար Թուրքիայի կողմից ենթակառուցվածքայի ծրագրերի իրականացումը։ 

Պրոֆեսորը, այնուհետև անդրադառնալով Նախիջևանն Ադրբեջանին կապող հնարավոր միջանցքի ստեղծմանը, նշել է, որ այն իրականացվելու դեպքում և՛ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապ կապահովվի, և՛ նաև Կասպից ծով- Թուրքիա էներգետիկ խողովակաշարը կկրճատվի 300 կմ-ով։

 

ermeniahaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…