Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ. պատգամավոր

Protez
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք ծրագրի մասին, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։
Պատգամավորը նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության հետ` ձեռք բերելու գերժամանակակից i-Limb ձեռքի պրոթեզներ։
«Իսլանդական Ossur-ին զուգահեռ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գերմանահոլանդական Ottobock ընկերության հետ։
Ծրագիրն իր մեջ ներառելու է նաև կրթական բաղադրիչ՝ վերապատրաստման նպատակով իսլանդացի և հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում և այլն։
Արդեն պայմանավորվածություն ունենք իսլանդական Ossur-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկի՝ Վիբե Հայդեմայի հետ, ով աշխատելու է «Զինվորի տան» մասնագետների հետ։
Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ։ Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար ձեռքերը կորցրած մեր զինվորները, որոնց մի մասի հետ արդեն հանդիպել եմ, և շուտով կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- տեղեկացրել է պատգամավորը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…