ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր

Baly kbacahaytvi

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան:

Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ եթե որև  մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…