Թուրքիայում վերջին 7 տարում կառուցվել է 141 բանտ

bant

Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդմիադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձել է իշխանությունների բանտային քաղաքականությանն ու բանտերի կառուցման թեմային։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում 141 բանտ է կառուցել և 2021թ․ ևս 39 բանտ է նախատեսում կառուցել։

Շեները, դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներին, ասել է․ «Հանրապետության պատմության ընթացքում (1923թ․ ի վեր — խմբ․) կառուցված բանտերի քանակով բանտեր եք կառուցել։ 2014թ-ից մինչև այսօր 141 բանտ եք կառուցել։ Թուրքիայում ընդհանուր 8 տարվա ընթացքում 180 նոր բանտ կառուցված կլինի։ Ներկայում 355 բանտ կա մեր երկրում»։

Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է Թուրքիայում 2002-ից մինչև այսօր կալանավորների և բանտարկյալների թիվը։

«2002 թվականին կար 58․000 բանտարկյալ, 2019-ին՝ 291․500 բանտարկյալ։ Համաներմամբ ազատվել է 45․000 դատապարտյալ։ Այժմ բանտերում գտնվում է 265․000 մարդ»։

Ըստ Շեների՝ բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Աբդյուլլաթիֆ Շեներին արձագանքել է իշխող կուսակցության պատգամավոր Հասան Չիլեզը՝ նշելով. «Գումար կա, բյուջե կա, կառուցում ենք»։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…